Արտակարգ դրության ժամկետն ավարտվում է. նոր սահմանափակումներ կլինեն

Կառավարությունը վերացնում է արտակարգ դրությունը, սակայն նոր սահմանփակումներ է կիրառելու սեպտեմբերի 12-ից հետո, քանի որ կորոնավիրուսի համավարակը թեպետ նահանջում է, սակայն չի ավարտվել․ այս մասին սեպտեմբերի 4-ի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանին հայտարարեց արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանը։