Հաստատվել է կորոնավիրուսի 62 նոր դեպք, 3 մարդ մահացել է

Հայաստանում սեպտեմբերի 7-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 62 նոր դեպք, 32 մարդ առողջացել է: Մահացել է 3 մարդ։ Բացասական թեստերի թիվը 976 է: Դրական է կատարված թեստերի մոտ 6 տոկոսը։ 

Ինչպես հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից, ընդհանուր համաճարակային վիճակը Հայաստանում հետևյալն է.

Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը – 44 885

Առողջացածներ – 40 121

Փաստացի բուժվողներ – 3549

Ընդհանուր թեստեր – 219 177

Մահվան ելքեր – 900

Մահվան ելքեր այլ պատճառով –275

Մահվան դեպքերը

Մահվան դեպքերի վերաբերյալ նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 70 (տղամարդ), 65 (կին) և 50 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Արցախ

ԱՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ Արցախում հաստատվել է կորոնավիրուսային վարակի 3 նոր դեպք: Բոլոր վարակակիրները նախկինում հաստատված օջախների շփման շրջանակից են և գտնվում էին մեկուսացման մեջ:

Առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 315 մարդու մոտ, որից 270-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 43, ընդհանուր մեկուսացված է 64 քաղաքացի:

Բժիշկները 2 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 8-ինը՝ միջին ծանրության:
Թեստավորումների նպատակով 191 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր կատարվել է 12181 փորձանմուշի հետազոտություն: