Ուկրաինան առաջին անգամ Հայաստանը դասել է «կանաչ» երկրների կատեգորիային

Ուկրաինայի առողջապահության նախարարությունն առաջին անգամ Հայաստանը դասել է այսպես կոչված «կանաչ» երկրների կատեգորիային․ այս մասին ասված է Ուկրաինայում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրությունում։

«Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում նոր տիպի կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի դրական դինամիկան՝ սեպտեմբերի 4-ից Ուկրաինայի առողջապահության նախարարությունն առաջին անգամ Հայաստանը դասել է այսպես կոչված «կանաչ» երկրների կատեգորիային։

Սա նշանակում է, որ Հայաստանից Ուկրաինա ժամանող ուղևորները (նրանք ովքեր, ըստ Ուկրաինայի նախարարների կաբինետի օգոստոսի 26-ի որոշման իրավունք ունեն մուտք գործելու երկիր (https://www.facebook.com/armembukraine/posts/594711401207085?__tn__=K-R)), այլևս կարիք չունեն ինքնամեկուսացվելու կամ COVID-19-ի ՊՇՌ թեստ անցնելու, այն պայմանով, որ վերջին 14 օրվա ընթացքում եղել են ՀՀ-ում կամ կանաչ գոտու այլ երկրում։

Միևնույն ժամանակ, ուժի մեջ է մնում COVID-19-ը ծածկող ապահովագրություն ունենալու պարտադիր պահանջը, բացառությամբ այն ՀՀ քաղաքացիների համար, ովքեր բնակության կարգավիճակ ունեն Ուկրաինայում»,- ասված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել