Բեռնատար էլեկտրամոբիլները ԱԱՀ-ից կազատվեն

Կառավարությունը մշակել է օրենքի նախագիծ, որով առաջարկում է մինչև 5 տոննա քաշ ունեցող բեռնատար էլեկտրամոբիլների ներմուծումն ազատել ավելացված արժեքի հարկից։ Նախագիծը տեղադրված է իրավական ակտերի նախագծերի միասնական կայքում։

Ըստ շրջակա միջավայրի նախարարության՝ էլեկտրական շարժիչով բեռնատարների ներմուծման արդյունքում կնվազի օդի աղտոտվածությունը, կխթանվի հանրապետությունում գիշերային ժամերին էլեկտրաէներգիայի սպառումը, քանի որ էլեկտրական շարժիչով մեքենաների լիցքավորումը, որպես կանոն, իրականացվում է գիշերային ժամերին։

Անցյալ տարի հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելով՝ ԱԱՀ-ից ազատվեցին ներմուծվող էլեկտրամոբիլները, մոտոցիկլներն ու մոպեդները։

Մեկնաբանել