Հաստատվել է կորոնավիրուսի 108 դեպք, մահացել է 3 մարդ

Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 11։00-ի դրությամբ, Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 108 դեպք, ապաքինվել է 471 մարդ, բացասական թեստերի քանակը՝ 1 756։ Մահացել է 3 մարդ։ Դրական է կատարված թեստերի մոտ 5,8 տոկոսը։

Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը – 44 953
Առողջացածներ – 40 592
Փաստացի բուժվողներ -3 182
Ընդհանուր թեստեր – 221 041
Մահվան ելքեր – 903
Մահվան ելքեր այլ պատճառով – 276

Մահացած քաղաքացիների մասին հաղորդվում է, որ պացիենտները եղել են 62 (կին), 57 (տղամարդ) և 68 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 276 է:

Արցախ

Արցախում հաստատվել է կորոնավիրուսային վարակի (COVID-19) 1 նոր դեպք: Վարակակիրը Մարտունու շրջանի Նոր Շեն գյուղում հաստատված օջախի շփման շրջանակից է և գտնվում էր մեկուսացման մեջ:

Առողջացել է 7 քաղաքացի:

Առ այսօր նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 316 մարդու մոտ, որից 277-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 37, ընդհանուր մեկուսացված է 57 քաղաքացի:

Բժիշկները 4 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 7-ինը՝ միջին ծանրության:

Թեստավորումների նպատակով 190 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր կատարվել է 12 371 փորձանմուշի հետազոտություն:

Մեկնաբանել