Սերգեյ Ներսեսյանը նշանակվեց Երևանի փոխքաղաքապետ

Երևանի ավագանու սեպտեմբերի 8-ի նիստում 47 կողմ, 0 դեմ և 1 ձեռնպահ ձայներով Սերգեյ Ներսեսյանը նշանակվեց Երևանի փոխքաղաքապետ։

Սերգեյ Ներսեսյանը մասնագիտությամբ տնտեսագետ է։ Նախկինում տարբեր ընկերություններում աշխատել է որպես ֆինանսական և հարկային խորհրդատու, գլխավոր ֆինանսիստ։ Աշխատել է նաև ԱԺ աշխատակազմում որպես պատգամավորի խորհրդական։

Սերգեյ Ներսիսյանն այս պաշտոնում փոխարինում է Հայկ Սարգսյանին, որը փոխքաղաքապետի պաշտոնը թողեց հուլիսի 14-ին՝ աշխատանքի անցնելով մասնավոր հատվածում:

Մեկնաբանել