Տուրքերի և վճարների արտոնություն՝ լիբանանահայերին

Երևան ժամանած լիբանանահայերի և բացառապես նրանց հիմնադրմամբ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար 2020թ. բոլոր տեղական տուրքերի և վճարների նկատմամբ սահմանվել է արտոնություն՝ զրոյական դրույքաչափի կիրառմամբ․ այսպիսի որոշում է ընդունվել սեպտեմբերի 8-ին Երևանի ավագանու նիստի ընթացքում։

Երևանի ավագանու անդամ Գայանե Մելքոնյանը նշել է, որ Բեյրութում պայթյունի օրվանից մինչ օրս շուրջ 1 200 լիբանանահայեր են ժամանել Երևան, իսկ 300-400-ը կամ վերադարձել են կամ մեկնել են արտասահման:

«Մեր մի քանի հարյուր հայրենակիցներ ապրում են Երևանում»,- հավելել է նա։

Հայաստանում հաստատվող լիբանանահայերի համար աջակցության փաթեթ է մշակվել՝
նրանց սոցիալ-տնտեսական կարիքները մեղմելու համար։

Լիբանանահայերի աջակցության փաթեթում՝ առողջապահական, կրթական, կեցության և այլ հարցերի շրջանակ

Օգոստոսի 4-ին Բեյրութում տեղի ունեցած պայթյունից հետո Հայաստանը մարդասիրական օգնություն ուղարկեց
Լիբանանին և տեղի հայ համայնքին: