Ստեփանակերտի թատրոնը․ լուռ պատկերներ

Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքը կառուցվել է 1952-ին։ Թատրոնը խորհրդային ժամակաշրջանում ազգային գիտակցության պահպանման հենակետ էր ինչպես Արցախում, այնպես էլ Խորհրդային Ադրբեջանի տարածքում ապրող հայության համար։

Արցախյան պատերազմի ժամանակ թատրոնի շենքը ապաստարան էր բազմաթիվ փախստականների համար։ Այստեղ իրականացվում բազմաթիվ մարդասիրական միջոցառումներ։ Ստեփանակերտի ռմբակոծության տարիներին մեկ փամփուշտ անգամ չի կպել թատրոնի շենքին։

Մասնագետները փաստում են, որ զարմանալի է, թե ինչպես այդ ժամանակաշրջանում դահլիճում կարողացան այդպիսի լսողականություն (ակուստիկա) ստանալ։

2012-ին թատրոնի անձնակազմը ստիպված եղավ լքել շենքը, քանի որ ֆիզիկապես անհնար էր այնտեղ աշխատել։ Այս տարիներին շենքը չէր ջեռուցվում, ինչն իր հերթին վատթարացրել է վիճակը։

Արցախի կառավարությունը նախատեսում է 2021-ին պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգել թատրոնի շենքը։

Մեկնաբանել