Մեկ օրում կորոնավիրուսից առողջացել է 431, մահացել՝ 2 մարդ

Հայաստանում սեպտեմբերի 9-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 199 նոր դեպք, առողջացել է 431, մահացել՝ 2 մարդ: Բացասական թեստերի քանակը 3 319 է: Դրական է կատարված թեստերի 5,6 տոկոսը:

Ինչպես հայտնում են առողջապահության նախարարությունից, սեպտեմբերի 9-ի դրությամբ ընդհանուր առմամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 45 152 դեպք, որոնցից 41 023-ը` առողջացած, 905-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2 945 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 224 559 թեստավորում:

«Այսպիսով` երեկ կատարվել է 3518 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 199 նոր դեպք: Ունենք 431 առողջացած:

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 89 (կին) և 79 (տղամարդ) տարեկան: Վերջիններս ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 279 է», – հայտնում են նախարարությունից: