AstraZeneca-ի կորոնավիրուսային պատվաստանյութի փորձարկումները կասեցվել են

AstraZeneca դեղագործական ընկերության կողմից մշակվող՝ COVID-19 պատվաստանյութի փորձարկումների երրորդ փուլը դադարեցվել է․ պատճառը փորձարկումների մասնակիցներից մեկի մոտ ի հայտ եկած կողմնակի ազդեցությունն է։ Նշվում է, որ աշխատանքները կասեցվել են «հավանական անբացատրելի հիվանդության» հետազոտման նպատակով, բայց տվյալները պետք է ստուգել։

AstraZeneca-ն երեք ընկերություններից մեկն է, որն իրականացնում է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի երրորդ փուլի փորձարկումները ԱՄՆ-ում։ Ներկայում ԱՄՆ-ում փորձարկումներ են իրականացնում նաև Pfizer և Moderna ընկերությունները։

Պատվաստանյութը, որը մշակվում է AstraZeneca-ի և Բրիտանիայի Օքսֆորդի համալսարանի կողմից, COVID-19 դեմ պատվաստանյութերի առաջատար թեկնածուներից մեկն է:

Moderna-ն թեկնածու պատվաստանյութի՝ ԱՄՆ-ից դուրս մատակարարման համաձայնագիր է կնքել

Կորոնավիրուսի համավարակը չի լինի վերջինը․ ԱՀԿ

Կորոնավիրուսի համավարակը չի լինի վերջինը։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը Ժնևում հայտարարել է, որ աշխարհը պետք է պատրաստ լինի նոր համավարակների։

«Պատմությունը մեզ սովորեցնում է, որ բռնկումներն ու համավարակները կյանքի մի մասն են։ Բայց երբ սկսվի հաջորդ համավարակը, աշխարհը պետք է դրան ավելի պատրաստ լինի, քան այս անգամ»,- ասել է նա։

Աշխարհում սեպտեմբերի 8-ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսի ավելի քանի 27 միլիոն դեպք։

COVID-19-ի դեմ ռուսական պատվաստանյութը առաջիններից կստանա Բելառուսը, դիմողների թվում է Ադրբեջանը

#ՍիվիլՆեթ #Լուրեր

Մեկնաբանել