Ռուսաստանից Հայաստան դրամական փոխանցումները նվազել են 28,2%-ով, իսկ ԱՄՆ-ից աճել են 22,1%-ով

2019- 2020թթ. հունվար-հուլիս ամիսներին ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից մուտք եղած գումարների ծավալները 2019թ. հունվար-հուլիսի նկատմամբ նվազել են 15,3%-ով՝ կազմելով 893,3 մլն ԱՄՆ դոլար, իսկ արտահոսքը 20,3%-ով՝ կազմելով 622,4 մլն ԱՄՆ դոլար։ Այպիսի տվյալներ է բերում տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնը՝ անդրադառնալով 2019-2020թթ. հունվար-հուլիսին ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից մուտք եղած և արտերկիր կատարված փոխանցումներին:

Ներհոսքի ամենամեծ անկումը գրանցվել է ՌԴ-ից՝ 28,2%, մինչդեռ ԱՄՆ-ից ներհոսքի ծավալներն աճել են 22,1%-ով։

«Այսպիսով՝ 2020թ. հունվար-հուլիսին 2019թ. համապատասխան ժամանակահատվածի համեմատ ֆիզիկական անձանց կողմից կատարված դրամական փոխանցումների արդյունքում և՛ ներհոսքը, և՛ արտահոսքը նվազել են, ինչը հանգեցրել է զուտ ներհոսքի 1,2% կրճատմանը։ Այստեղ մեծ նշանակություն ունի նաև կորոնավիրուսի համավարակը, քանի որ փակ սահմանների հետևանքով շատերը զրկված են եղել արտագնա աշխատանքի մեկնելու հնարավորությունից, դրան ավելանում է նաև համավարակի տնտեսական սահմանափակումներով պայմանավորված տնտեսական ու ֆինանսական բարդությունները, որոնք նույնպես ազդել են ՀՀ փոխանցվող գումարների ծավալների վրա: Ստեղծված իրավիճակի փոփոխությունը մեծապես կախված է նաև ՀՀ քաղաքացիների համար ՌԴ սահմանների բացման ժամկետից, ինչպես նաև ՌԴ-ում առկա տնտեսական վիճակից»,- ասված է վերլուծությունում։

Կարդացե՛ք նաև՝

Ռուսաստանում արտագնա աշխատանքը Հայաստանում այլընտրանք ունի

Մեկնաբանել