Մալթայի իրավապահները ավելի քան 730 000 եվրոյով տուգանել են «Վիվարո»-ին

Հայկական «Վիվարո» խաղային ընկերությունը, որ գործունեություն է ծավալում նաև Մալթայում, այդ երկրի Ֆինանսական հետախուզության վերլուծության բաժնի կողմից խոշոր տուգանքի է ենթարկվել՝ 733 000 եվրոյի չափով։ Ինչպես տեղեկացնում է Times of Malta լրատվականը՝ նշված տուգանքի չափը ռեկորդային է։

Times of Malta-ն հաղորդում է, որ տուգանքն ընդդեմ «Վիվարո»-ի նշանակվել է օգոստոսի վերջին։ Ըստ Ֆինանսական հետախուզության տվյալների՝ հեռավար խաղերի կազմակերպիչ ընկերությունը խախտել է Մալթայի օրենսդրության 10 կետ։ Վերլուծության են ենթարկվել «Վիվարո»-ի գործարքների մոնիտորինգի տվյալները, որոնք, ըստ մալթայական լրատվամիջոցի, գոհացուցիչ չեն եղել, ընկերությունը ընթացակարգեր չի պահպանել, իսկ ռիսկերի գնահատումն էլ համարվել է ոչ ադեկվատ։

«Վիվարո»-ն Մալթայի խաղային լիցենզիա ստացել է 2015-ին։ Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի տվյալներով՝ VIVARO LTD-ն Մալթայում հիմնվել է դեռ 2008-ին։ Մալթայում ընկերության տնօրենը Քրիստինե Համբարձումյանն է, իսկ VIVARO LTD-ի բաժնետերը՝ Soft construct limited-ը։ «Վիվարո»-ի և Soft construct-ի վերջնական սեփականատերերը Վիգեն և Վահե Բադալյան եղբայրներն են։

Մկրտիչ Կարապետյան

Զառա Պողոսյան

Մեկնաբանել