Կորոնավիրուս․ դրական է կատարված թեստերի 5,3 տոկոսը, մահացել է 1 մարդ

Սեպտեմբերի 10-ի ժամը 11։00-ի դրությամբ՝ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 174 նոր դեպք, ապաքինվել է 210 մարդ, մահացել է 1 մարդ։ Բացասական թեստերի քանակը՝ 3 076։  Դրական է  կատարված թեստերի 5,3 տոկոսը։   

Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը` 45 326
Առողջացածներ` 41 233
Փաստացի բուժվողներ` 2 908
Ընդհանուր թեստեր` 227 809
Մահվան ելքեր` 906
Մահվան ելքեր այլ պատճառով` 279

Արցախի առողջապահության նախարարության փոխանցած տեղեկատվության համաձայն՝ Հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսային վարակի (COVID-19) 6 նոր դեպք: Բոլոր վարակակիրները նախկինում հաստատված օջախների շփման շրջանակից են և գտնվում էին մեկուսացման մեջ: