Հայաստանի Հանրապետությունն իր կարգավորումներով մեր երկիր մուտք գործելու որևէ արգելք որևէ երկրի քաղաքացիների նկատմամբ չի սահմանել. կառավարության սեպտեմբերի 10-ի նիստում հայտարարեց փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը՝ ավելացնելով, որ ներկայում օդանավակայանում կառուցվում են կորոնավիրուսի նմուշառման կետեր:
«Դրանք լինելու 20-ը: Այն քաղաքացիները, ովքեր կցանկանան տեղում իրականացնել նմուշառումը, ունենալու են այդ հնարավորությունը հենց օդանավակայանում», – ասաց Տիգրան Ավինյանը: