Վրաստանում կորոնավիրուսի երկրորդ ալիք է սկսվել, հայտարարել է վարչապետ Գախարիան

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարել է, որ երկրում սկսվել է կորոնավիրուսի երկրորդ ալիքը․ նա հայտնել է կանխարգելիչ միջոցառումների խստացման մասին։

Նոր սահմանափակումների մասին խոսելով՝ Գախարիան հիշատակել է փաստը, որ Թբիլիսիում մեծ հարսանիքի անցկացումից հետո առաջացել է վարակի 5 նոր մեծ օջախ տարբեր քաղաքներում։

Վրաստանի վարչապետի խոսքով՝ սեպտեմբերի 10-ից արգելվելու են մշակութային և մարզական միջոցառումները՝ ավելի քան 200 հոգու մասնակցությամբ։ Արգելվելու են նաև զանգվածային այլ միջոցառումներ։

Ինչ վերաբերում է Վրաստանում ընտրական և նախընտրական միջոցառումներին՝ Գախարիայի խոսքով՝ սահմանափակումները չեն տարածվում քարոզչական միջոցառումների և քարոզարշավների վրա։

Գախարիան շեշտել է, որ իրավիճակը վերահսկողության տակ է, և խուճապի պատճառ չկա։

Սեպտեմբերի 10-ի դրությամբ՝ Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 57 նոր դեպք։ Ընդհանուր դեպքերի թիվը 1 830 է։ Մահացել է 19 մարդ։

#ՍիվիլՆեթ #Լուրեր

Մեկնաբանել