Բեյրութի նավահանգստում կրկին հրդեհ է բռնկվել

Բեյրութի նավահանգստում սեպտեմբերի 10-ին բռնկվել է հրդեհ, որի պատճառը դեռ հայտնի չէ։ Լիբանանի զինվորականների նախնական տվյալներով՝ հրդեհվել է անվադողերի պահեստը, որտեղ հնարավոր է՝ նաև նավթի տարաներ են եղել։ Այս մասին հայտնում է BBC-ն։

Ըստ ականատեսների՝ ծուխը նավահանգստի այն մասից է բարձրանում, որտեղ օգոստոսի 4-ի պայթյունի էպիկենտրոնն էր։

Օգոստոսի 4-ին Լիբանանի մայրաքաղաք Բեյրությում երկու պայթյուն էր տեղի ունեցել, որի արդյունքում զոհվել է շուրջ 190 մարդ, մոտ 6 հազար մարդ վիրավորում է ստացել։ Պայթյունի ալիքը ոչնչացրել էր նավահանգստի մեծ մասն ու հարակից տարածքները։