Հունվար-հուլիսին մահացությունը Հայաստանում աճել է 8,5 տոկոսով

Այս տարվա հունվար-հուլիսին, համաձայն Վիճակագրական կոմիտեի հրապարակած նախնական տվյալների, Հայաստանում մահացությունը՝ համեմատած անցյալ տարվա նույն ժամանակահատվածի հետ, աճել է 8,5 տոկոսով՝ հասնելով 17 136-ի:

Հատկանշական է, որ մահացությունը վերջին երեք տարում աճում է, սակայն 2019-ի հունվար-հուլիսին մահացությունը 2018-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 1,5 տոկոսով:

Համաձայն նույն տվյալների, շուրջ 53 տոկոսը կամ 9 119 մարդ մահացել է արյան շրջանառության համակարգի հիվանդություններից, նորագոյացություններից մահացել է ավելի քան 18,6 տոկոսը (3 187 մարդ), շնչառական օրգանների հիվանդություններից՝ 9.4 տոկոսը կամ 1 611 մարդ, մարսողական օրգանների հիվանդություններից՝ 4,7 տոկոսը կամ 811 մարդ:

Հատկանշական է, որ կորոնավիրուսի հետևանքով այս տարվա հունվար-հուլիսին մահացել է 781 կամ ընդհանուր մահացածների թվի 4,6 տոկոսը:

Նույն ժամանակահատվածում ծնվածների թիվը կազմել է 19 530՝ 0,8 տոկոսով գերազանցելով 2019 թվականի ցուցանիշը, սակայն 0,6 տոկոսով զիջելով 2018 թվականի ցուցանիշը: 

#ՍիվիլՆեթ #Լուրեր