«Մեր կաշվի վրա զգացել ենք այն, ինչ զգում է Բելառուսի ժողովուրդը». ակցիա Բելառուսի դեսպանատան մոտ

Արևելյան գործընկերության քաղհասարակության ֆորումի անդամները սեպտեմբերի 10-ին հավաքվել էին Բելառուսի դեսպանատան դիմաց։ Նրանք լուռ ակցիա իրականացրին՝ իրենց բողոքն արտահայտելով այդ երկրում ընտրություններից հետո ընդդիմության նկատմամբ ճնշումների դեմ: Ակցիայի մասնակիցները նաև պահանջում էին ազատ արձակել ցույցերի ժամանակ ձերբակալված երեք բելառուս գործընկերներին՝ Իրինա Սուխիին, Անդրեյ Յահորաուին և Ստանիսլավա Հուսակովային։

Մեկնաբանել