Կորոնավիրուս․ կատարված 3 450 թեստերից դրական է 5 տոկոսը

Սեպտեմբերի 11-ի ժամը 11:00-ի դրությամբ՝ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 177 նոր դեպք, ապաքինվել է 201 մարդ, մահացել է 3 մարդ։ Կատարված 3 450 թեստերից դրական է 5 տոկոսը։ 

Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը` 45 503

Առողջացածներ` 41 434

Փաստացի բուժվողներ` 2 880

Ընդհանուր թեստեր` 231 259

Մահվան ելքեր` 909

Մահվան ելքեր այլ պատճառով` 280

Արձանագրված մահվան 3 դեպքերի մասին հաղորդվում է, որ պացիենտները եղել են 57 (կին), 59 (տղամարդ) և 63 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Արցախ

Արցախի առողջապահության նախարարության փոխանցած տեղեկատվության համաձայն, հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսային վարակի (COVID-19) 5 նոր դեպք: