Արցախում արտակարգ իրավիճակը երկարաձգվեց մինչև հոկտեմբերի 11-ը

Արցախում արտակարգ իրավիճակը երկարաձգվել է մինչև հոկտեմբերի 11-ը։ Նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 11-ին ստորագրել է հրամանագիր, որով արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է 30 օրով` սեպտեմբերի 11-ից, ժամը 22:00-ից մինչև հոկտեմբերի 11-ը, ժամը 22:00-ը ներառյալ։

Արայիկ Հարությունյանի՝ օգոստոսի 12-ի հրամանով՝ Արցախում ապրիլի 12-ին հայտարարված արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել էր ևս մեկ ամսով՝ մինչև սեպտեմբերի 11-ը՝ ժամը 22-ը ներառյալ:

Ավելի վաղ՝ սեպտեմբերի 8-ին, Արցախի պարետ Ժիրայր Միրզոյանի որոշմամբ՝ կորոնավիրուսի համաճարակի հետ կապված Արցախ մուտք գործելու և ելք կատարելու սահմանափակումները հանվել էին։

Արցախի առողջապահության նախարարության փոխանցած տեղեկատվության համաձայն՝ հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսային վարակի (COVID-19) 5 նոր դեպք, որոնք նախկինում հաստատված օջախների շփման շրջանից են և մեկուսացման մեջ էին։ Մինչ օրս հաստատվել է կորոնավիրուսի 323 նոր դեպք։

Լուսինե Վարդանյան

Մեկնաբանել