Նորամարգ․ լքված շինությունը, գրադարանն ու երեխաները

Արարատի մարզի նախկինում թուրքաբնակ Նորամարգ գյուղի լքված մշակույթի տան վթարային շենքում ծնունդ է առնում նոր գրադարան, որ նաև լցնելու է համայնքի երեխաների մշակութային կյանքը։ Նախաձեռնությամբ հանդես է եկել գյուղի բնակիչ Նաիրա Նահապետյանը։ Բացի գրքերից՝ գրադարանը երեխաներին իր շուրջ է հավաքում նաև տարբեր խմբակներում սովորելու արհեստներ ու արվեստներ։