Հաստատվել է կորոնավիրուսի 107 նոր դեպք, 3 մարդ մահացել է

Հայաստանում սեպտեմբերի 14-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 107 նոր դեպք, 34 մարդ առողջացել է: Մահացել է 3 մարդ։ Բացասական թեստերի թիվը 2 524 է: Դրական է կատարված թեստերի 4 տոկոսը։

Ինչպես հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից, ընդհանուր համաճարակային վիճակը Հայաստանում հետևյալն է.

Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը – 45 969
Առողջացածներ – 41 693
Փաստացի բուժվողներ -3 075
Ընդհանուր թեստեր – 240 943
Մահվան ելքեր – 919
Մահվան ելքեր այլ պատճառով –282

Մահվան դեպքերը

Մահվան դեպքերի վերաբերյալ նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 67 (կին), 73 (կին) և 70 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Արցախ

Արցախի առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում հաստատվել է կորոնավիրուսային վարակի 2 նոր դեպք: Վարակակիրները Ստեփանակերտի և Նորշենի բնակիչներ են, ովքեր նախօրոք մեկուսացված էին:

Առողջացել է 1 քաղաքացի:

Առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 337 մարդու մոտ, որից 296-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 39, ընդհանուր մեկուսացված է 81 քաղաքացի:
Թեստավորումների նպատակով 64 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր կատարվել է 12 935 փորձանմուշի հետազոտություն: