ՍԴ դատավորի թեկնածու, Վճռաբեկ դատարանի նախագահ Խունդկարյանն «իր վրա երբեք ճնշում չի զգացել»

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը սեպտեմբերի 14-ին Ազգային ժողովում Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու, Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանին հիշեցրեց 2013-ին նախկին օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի արտահերթ զեկույցի՝ դատարանների, այդ թվում՝ Վճռաբեկ դատարանի կոռումպացվածության մասին։ Խունդկարյանը պատասխանեց՝ ինքն իր վրա երբեք ճնշում չի զգացել. «Անապացույց, անփաստարկ հայտարարությունների չենք կարող արձագանքել»,- ասաց ՍԴ դատավորի թեկնածուն։

Մեկնաբանել