Երևանում տեղադրվել է 134 վերելակ․ քաղաքապետարան

Երևանում այս պահին արդեն տեղադրվել է 134 վերելակ, որոնցից 70-ը հանձնված է շահագործման, մյուսները՝ մոտ օրերս կշահագործվեն. այս մասին գրառում է կատարել Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։ 

Մինչև տարվա վերջ Երևանի քաղաքապետարանը 500 վերելակ է փոխարինելու։

«Այն պահից ի վեր, երբ Երևանում վերելակային տնտեսություն է ձևավորվել, նման ծավալի փոխարինման աշխատանքներ երբևէ չեն եղել»,- գրել է Կարապետյանը։