Մայրաքաղաքին գլխավոր ճարտարապետ անհրաժեշտ չէ. Հայկ Մարության

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը կարծում է, որ մայրաքաղաքին գլխավոր ճարտարապետ անհրաժեշտ չէ: Այս մասին սեպտեմբերի 14-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայկ Մարությանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք ինքն ունի Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնի համար թեկնածու:

«Հնարավոր է սենսացիոն բան ասեմ, բայց ես ընդհանրապես մտածում եմ, որ Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնը պետք է որոշակի մոդիֆիկացիայի և փոփոխությունների ենթարկվի, և դա կարող է այլևս չլինել Երեւանի գլխավոր ճարտարապետ»,- ասել է քաղաքապետը՝ ներկայացնելով իր տեսակետը: Նրա խոսքով, դա կարող է մի մարմին լինել: «Կարող է մի խորհուրդ լինել: Մենք հենց հիմա դրա շուրջ աշխատանքներ ենք տանում»,- ասել է նա:

2018-ի սեպտեմբերին Երևանի ավագանու արտահերթ ընտրություններից հետո մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետ նշանակվեց ճարտարապետ, երգահան Արթուր Մեսչյանը, որն այդ պաշտոնից ազատվեց շուրջ երկու տարի անց՝ 2020-ի օգոստոսի 17-ին:

#ՍիվիլՆեթ #Լուրեր

Լուսանկարում (ձախից աջ)՝ Երևանի նախկին գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը