Ուսումնական տարվա մեկնարկը՝ COVID-19-ի պայմաններում․ ինչ են մտածում երեխաները

Սեպտեմբերի 14-ին մեկնարկում է նոր ուսումնական տարին: Այսօր առաջին անգամ դպրոց գնացին միայն առաջին դասարանցիները, մյուսները դասերը կսկեն սեպտեմբեր 15-ին: Դպրոցներն առաջին դասարանցինեին ընդունեցին ոչ ավանդական ձևով: Համավարակով պայմանավորված՝ դպրոցների համար սահմանվել են մի շարք կանոններ, որոնց պետք է պարտադիր հետևել։ Երեխաները դպրոց հաճախում են դիմակով, դասարանում նստում միմյանցից համապատասխան հեռավորության վրա: ՍիվիլՆեթը եղել է Երևանի Հովհաննես Շիրազի անվան թիվ 169 հիմնական դպրոցում ու հետևել, թե ինչպես է անցնում ուսումնական տարվա առաջին օրը: