Հաստատվել է կորոնավիրուսի 150 նոր դեպք, 1 մարդ մահացել է

Հայաստանում սեպտեմբերի 15-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 150 նոր դեպք, 248 մարդ առողջացել է: Մահացել է 1 մարդ։ Բացասական թեստերի թիվը 2 611 է: Դրական է կատարված թեստերի 5,4 տոկոսը։

Ինչպես հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից, ընդհանուր համաճարակային վիճակը Հայաստանում հետևյալն է.

Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը – 46 119
Առողջացածներ – 41 941
Փաստացի բուժվողներ -2 975
Ընդհանուր թեստեր – 243 704
Մահվան ելքեր – 920
Մահվան ելքեր այլ պատճառով –283

Մահվան դեպքը

Մահվան դեպքի վերաբերյալ նախարարությունից հայտնում են, որ պացիենտը եղել է 65 տարեկան տղամարդ և ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 283 է: