ԿԲ-ն նվազեցրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը  

ԿԲ-ն նվազեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0,25%-ով՝ սահմանելով 4,25: 

Կենտրոնական բանկի խորհուրդը սեպտեմբերի 15-ի նիստում որոշել է նվազեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0,25 տոկոսային կետով՝ սահմանելով 4,25%: 

ԿԲ-ի մամուլի ծառայության հաղորդագրությունում նշվում է, որ ԿԲ-ի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը սահմանվել է 5,75%, ԿԲ-ի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 2,75%։

Համաձայն պաշտոնական տվյալների, ՀՀ առևտրային բանկերի ընդհանուր վարկայի պորտֆելը 3,6 տրիլիոն դրամ է: Կորոնավիրուսով պայմնավորված խիստ սահմանափակումների շրջանում ՀՀ բանկերը ֆիզիկական և իրավաբանական անձանց շուրջ 1,3 տրիլիոն դրամի վարկային արձակուրդ են տրամադրել: 

Վարկային արձակուրդ տրամադրվել է շուրջ 550 000 ֆիզիկական և 17 000 իրավաբանական անձանց՝ մինչև երեք ամիս ժամկետով: Վարկային արձակուրդների հետևանքով մարումների տեսքով բանկեր չի մտել շուրջ 100 մլրդ դրամ:

#ՍիվիլՆեթ #Լուրեր