Սահմանադրական դատարանը երեք նոր դատավոր ունի

Երվանդ Խունդկարյանը, Արթուր Վաղարշյանն ու Էդգար Շաթիրյանը ընտրվել են Սահմանադրական դատարանի դատավորներ։ Վաղարշյանը հավաքել է 86 ձայն, Շաթիրյանը՝ 85, Խունդկարյանը՝ 84 ձայն։ Տվյալները քիչ առաջ ԱԺ ամբիոնից ներկայացրեց հաշվիչ հանձնախմբի ղեկավար Վահագն Հովակիմյանը։ 

Խունդկարյանին՝ որպես ՍԴ դատավորի թեկնածու առաջադրել էր Դատավորների ընդհանուր ժողովը, Վաղարշյանն առաջադրվել էր նախագահի կողմից, իսկ Շաթիրյանին առաջադրել էր կառավարությունը։

«Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները հայտարարել էին, որ քվեարկությանը չեն մասնակցելու։

Մկրտիչ Կարապետյան