«Լուսավոր Հայաստան»-ի պատգամավոր Արկադի Խաչատրյանն ընտրվեց Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային մշտական հանձնաժողովի նախագահ։
Ինչպես տեղեկացրեց հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը՝ փակ, գաղտնի քվեարկությանը մասնակցել է 100 պատգամավոր, որից 96-ը կողմ է քվեարկել Խաչատրյանի թեկնածությանը։
Ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովի նախագահի պաշտոնը թափուր էր մնացել «Լուսավոր Հայաստանի»-ից Մանե Թանդիլյանի՝ պատգամավորական մանդատը վայր դնելուց հետո։
#ՍիվիլՆեթ #Լուրեր