Արկադի Խաչատրյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովի նախագահ

«Լուսավոր Հայաստան»-ի պատգամավոր Արկադի Խաչատրյանն ընտրվեց Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային մշտական հանձնաժողովի նախագահ։

Ինչպես տեղեկացրեց հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը՝ փակ, գաղտնի քվեարկությանը մասնակցել է 100 պատգամավոր, որից 96-ը կողմ է քվեարկել Խաչատրյանի թեկնածությանը։

Ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովի նախագահի պաշտոնը թափուր էր մնացել «Լուսավոր Հայաստանի»-ից Մանե Թանդիլյանի՝ պատգամավորական մանդատը վայր դնելուց հետո։

#ՍիվիլՆեթ #Լուրեր

Մեկնաբանել