Մարզադաշտերը բացվում են երկրպագուների համար

Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր լիգայի և գավաթի խաղարկության հանդիպումներին սեպտեմբերի 19-ից երկրպագուների մուտքը կթույլատրվի։ Այդ մասին հաղորդում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։

Յուրաքանչյուր ակումբից թույլատրվելու է 75 հանդիսականի մուտքը մարզադաշտ։ Դաշտի տեր ֆուտբոլային ակումբը պատասխանատու է մարզադաշտ մուտք գործող երկրպագուների ջերմաչափման, սոցիալական հեռավորության պահպանման և դիմակների կրման համար։

#ՍիվիլՆեթ #Լուրեր

Մեկնաբանել