Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի մի մասն ազատվել է արգելանքից

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, մասնակի բավարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված արգելանքը վերացնելու մասին պաշտպանների միջնորդությունը: Քոչարյանի գույքի որոշակի մասն ազատվել է կալանքից:

Դատարանը նման որոշում է կայացրել դռնփակ ռեժիմով ընթացող դատական նիստի ընթացքում:

Ինչպես ասված է Քոչարյանի փաստաբանական թիմի տարածած հաղորդագրությունում, դատարանը պահանջել էր արգելանքի տակ գտնվող գույքի և բանկային հաշիվների վերաբերյալ ամբողջական տեղեկություն տրամադրել։ Նախորդ նիստին պաշտպանները ներկայացրել են պահանջված տեղեկանքները, և դատարանը շարունակել է աշխատանքը դռնփակ ռեժիմով։

#ՍիվիլՆեթ #Լուրեր

Մեկնաբանել