Ամենայն Հայոց կաթողիկոսի կողմից կսահմանվի իրավաբանների օրհնության օր

Ամենայն Հայոց կաթողիկոսի կողմից կսահմանվի իրավաբանների օրհնության օր․ այս մասին ասված է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածած հաղորդագրության մեջ։

Սեպտեմբերի 16-ին Գարեգին Երկրորդը հյուրընկալել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի և ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա
Զոհրաբյանի գլխավորած պատվիրակությանը։

Ըստ հաղորդագրության՝ այցելության նպատակը իրավաբանների օրհնության օրվա սահմանման խնդրանքն է եղել։

«ՀՀ գլխավոր դատախազը, Բարձրագույն դատական խորհրդի նախագահը և ՀՀ փաստաբանների
պալատի նախագահը, կարևորելով Հայոց Եկեղեցու դերակատարությունը մեր ժողովրդի պատմության
մեջ և յուրաքանչյուր անհատի կյանքում, ընդգծեցին անհրաժեշտությունը նման օրհնության օրվա
հաստատման նաև իրավաբանների համար, ինչը մեծապես պիտի նպաստի մասնագիտական պարտքի
կատարմանը։ Նշվեց, որ Եկեղեցին այն վայրն է, որի հովանու ներքո բոլորը համախմբվում են, ուստի
իրավաբաններին համախմբող նման օրվա առկայությունը կարող է դառնալ գեղեցիկ առիթ
մասնագիտական համերաշխության, տարբեր միջոցառումների միջոցով արդարադատության մեջ
իրավունքի և բարոյականության շուրջ անդրադարձումների»,- ասված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել