Նիկոլ Փաշինյանը ելույթ կունենա ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 75-րդ նստաշրջանում

Սեպտեմբերի 15-ին Նյու Յորքում մեկնարկել է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի հոբելյանական՝ 75-րդ նստաշրջանը, որի նախագահ է ընտրվել թուրք դիվանագետ Վոլքան Բոզքըրը։ Վերջինս խոստացել է խթանել կորոնավիրուսի դեմ պայքարը, առաջ մղել կայուն զարգացման նպատակները։

Ինչպես հայտնում է ՄԱԿ-ի պաշտոնական կայքը, սեպտեմբերի 22-ից մեկնարկելու են պետությունների առաջնորդների ելույթները, որոնց ձևաչափը, կորոնավիրուսով պայմանավորված, փոխվել է․ հեռարձակվելու են ելույթների ձայնագրված տարբերակները, նիստերի դահլիճում ներկա է լինելու յուրաքանչյուր պատվիրակությունից մեկական մարդ։

ՍիվիլՆեթի հարցմանն ի պատասխան՝ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանի ելույթ նույնպես նախատեսված է։

ՄԱԿ-ի հաղորդագրության համաձայն՝ ծրագրված են Ղազասխստանի, Ադրբեջանի, Ուկրաինայի նախագահների, Մոլդովայի և Վրաստանի վարչապետների ելույթները։ Բելառուսից ելույթ է ունենալու արտաքին գործերի նախարարը։

Գեղեցիկ Ոսկանյան

Լուսանկարը՝ 2019 թվականի

Մեկնաբանել