«Իսկ ո՞ւմ». «Իմ քայլի» պատգամավորները՝ ՍԴ դատավորների ընտրության մասին

Սահմանադրական դատարանի ճգնաժամը դեռևս լուծված չէ, կարծում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը։ Ըստ նրա՝ խնդիրը կլուծվի, երբ ունենանք կազմավորված Սահմանադրական դատարան՝ ինը դատավորով և նրանց կազմից ընտրված ՍԴ նախագահով։ «Այդ փուլից սկսած՝ իշխանության երեք ճյուղերն իրավունք չունեն անվստահություն հայտնել ՍԴ-ին-»,- ասաց Բաղդասարյանը։

Այդուհանդերձ, պատգամավորի կարծիքով, ՍԴ դատավորների ընտրության ընթացակարգերը չեն համապատասխանում հեղափոխության գաղափարախոսությանն ու արժեքներին և պետք է վերանայվեն։ «Կարծում եմ՝ առաջին քայլերից մեկն է, որ Սահմանադրության փոփոխությունների արդյունքում հասնենք նրան, որ ՍԴ-ն միավորվի Վճռաբեկ դատարանի հետ, ու ձևավորվի Գերագույն դատարան»,- ասաց Բաղդասարյանը՝ հավելելով, որ հարկավոր է ՍԴ դատավորներին անմիջական սահմանադիր մարմինները նշանակեն, ոչ թե նրանք նշանակվեն միջնորդավորված կերպով՝ ԱԺ-ի միջոցով։

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատագամավոր Վլադիմիր Վարդանյանն էլ ասաց, որ ՍԴ-ն ի վերջո ստացավ այն տեսքը, որը նախատեսված էր Սահմանադրությամբ։ Խոսելով սեպտեմբերի 15-ին ՍԴ երեք դատավորների ընտրության մասին՝ նա նշեց. «Այն, ինչ տեղի ունեցավ ԱԺ-ում, համապատասխանում է ՍԴ մարմինների միջև փոխադարձ համագործակցության և հարգանքի սկզբունքին։ Եվ, ի վերջո, չպետք է մոռանանք, որ գործ ունենք գաղտնի ընտրության հետ, և ԱԺ պատգամավորն իրականացնում է իր կամքը՝ իր սեփական խղճի հետ առերեսվելու միջոցով»։

«Իսկ ո՞ւմ»,- քննադատողներին հակընդդեմ հարց է տալիս «Իմ քայլի» պատգամավորներից Լուսինե Բադալյանը։ «Իհարկե, լրատվականներում հասցրել եմ կարդալ, որ դեմ քվեարկողներից մեկը ես էի, բայց ես անգամ չեմ ակնարկի, որ կողմ եմ քվեարկել»,- ասաց պատգամավորը։

Կարդացեք նաև՝

Ովքեր են Սահմանադրական դատարանի երեք նոր դատավորները

Գևորգ Թոսունյան

Մեկնաբանել