Ռայնիսի փողոցի պայթյունից տուժած քաղաքացիները փոխհատուցում կստանան

Կառավարությունը ավելի քան 182 մլն դրամ կտրամադրի Երևանի Ռայնիսի փողոցում փլուզման հետևանքով տուժած 12 բնակարանների սեփականատերերի։ Հարցն ընդգրկված է սեպտեմբերի 17-ի կառավարության նիստի օրակարգում։

Օգոստոսի 26-ի առավոտյան Զեյթուն վարչական շրջանի Ռայնիսի փողոցում տեղի էր ունեցել պայթյուն, որի հետևանքով զոհվել էին երկու քաղաքացիներ։ Ավելի ուշ պարզվեց, որ պայթյունի պատճառ է հանդիսացել գազի արտահոսքը։ Կառավարության աջակցությունը 12 ընտանիքներին լինելու է բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով։ 

Մեկ քառակուսի մետրի արժեքը այս տարածքում գնահատվել է 330 հազ․ դրամ, և այս չափով են հաշվարկվել փոխհատուցման չափերը։ Պայթյունից տուժած այն քաղաքացիները, որոնք նոր բնակարան ձեռք կբերեն և փոխհատուցված գումարը չի բավականացնի, այն կարող են օգտագործել որպես կանխավճար։ 

#ՍիվիլՆեթ #Լուրեր