Վրաստանում հաստատված 179 դեպքերից 126-ը գրանցվել է Աջարիայում

Վրաստանում սեպտեմբերի 17-ին հաստատվել է կորոնավիրուսի 179 նոր դեպք, որից 126-ը՝ Աջարիայում․ այս մասին հայտնել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Մարինա Էզուգբայան։

«Մեզ մոտ կա 2 937 հաստատված դեպք։ Նոր հաստատված 179 դեպքերը բաշխվում են հետևյալ կերպ՝ Աջարիայում՝ 126, Իմերեթիում՝ 16, Թբիլիսիում՝ 15, Սամեգրելո-Զեմո Սվանեթիում՝ 7, Մցխեթա-Մտիանեթիում՝ 7, Գուրիայում՝ 4, Կախեթիում՝ 4:

Ապաքինվածների թիվն ավելացել է միայն 10-ով՝ հասնելով 1 422-ի»,-  հայտարարել է Էզուգբայան։

Վրաստանում կորոնավիրուսի երկրորդ ալիք է սկսվել, հայտարարել է վարչապետ Գախարիան