Սան Ֆրանցիսկոյի հայկական եկեղեցու օժանդակ կառույցը հրկիզվել է

Սան Ֆրանցիսկոյի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցու հարակից շենքն այսօր առավոտյան՝ մոտավորապես ժամը 4-ին հրկիզվել է. այս մասին հայտնում են եկեղեցու հոգաբարձուների խորհրդից:

Շենքում տեղավորված էին «Վասպուրական» սրահը, ինչպես նաև եկեղեցու և մի շարք այլ կազմակերպությունների գրասենյակներ:

Ինչպես հայտնում է Ասպարեզը՝ Սան Ֆրանցիսկոյի հրշեջ վարչությունն անմիջապես արձագանքել է, սակայն շենքը մեծ վնասներ է կրել:

Եկեղեցու հոգաբարձուների խորհուրդը և համայնքների ղեկավարները տեղում գնահատում են վնասը:

Սան Ֆրանցիսկոյի ոստիկանության բաժանմունքը հետաքննում է միջադեպը: