Արյունաբանական կենտրոնի տնօրենի աշխատանքային պայմանագիրը կերկարացվի․ Փաշինյան

Ռ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի տնօրենի աշխատանքային պայմանագիրը կերկարացվի․ այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ պայամանգիրը երկարացնելու հանձնարարություն է տվել առողջապահության նախարարին։

«Չթաքցնեմ, տարակուսած եմ, որ այս պատմության ընթացքում որոշ բժիշկների կողմից թեկուզ ոչ ուղղակի սպառնալիք է հնչել հիվանդ երեխաներին թողնել առանց խնամքի: Եթե նրանք երեխաներին բուժում են այնպես, ինչպես խոսում են, մտածելու շատ լուրջ բան ունենք:

Ամեն դեպքում նման կեցվածքը չի կարող անարձագանք մնալ, առնվազն ստուգելու համար տպավորությունների և իրականության հարաբերությունները»,- նշել է վարչապետը։

Գրեթե նույն ժամանակահատվածում գրառում կատարեց նաև վարչապետի տիկին Աննա Հակոբյանը՝ տեղեկացնելով, որ դադարեցնում է «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի լիազորությունները։

Մեկնաբանել