Հաստատվել է կորոնավիրուսի 239 նոր դեպք, 1 մարդ մահացել է

Հայաստանում սեպտեմբերի 18-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 239 նոր դեպք, 138 մարդ առողջացել է: Մահացել է 1 մարդ։ Բացասական թեստերի թիվը 3 530 է: Դրական է կատարված թեստերի 6,3 տոկոսը։

Ինչպես հայտնում են առողջապահության նախարարությունից, ընդհանուր համաճարակային վիճակը Հայաստանում հետևյալն է.

Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը – 46 910
Առողջացածներ – 42 369
Փաստացի բուժվողներ -3 330
Ընդհանուր թեստեր – 255 927
Մահվան ելքեր – 926
Մահվան ելքեր այլ պատճառով –285

Մահվան դեպքերը

Մահվան դեպքի վերաբերյալ նախարարությունից հայտնում են, որ պացիենտը եղել է 45 տարեկան տղամարդ և ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 285 է:

Արցախ

Արցախի առողջապահության նախարարության փոխանցած տեղեկատվության համաձայն՝ hանրապետությունում հաստատվել է նոր կորոնավիրուսային վարակի 3 նոր դեպք: Բոլոր վարակակիրները Ստեփանակերտ քաղաքից են: Մեկը նախկինում հաստատված օջախների շփման շրջանակից է, մյուսների մոտ վիրուսը հայտնաբերվել է բուժհաստատություն դիմելիության ժամանակ իրականացված հետազոտության արդյունքում:

Առայսօր, COVID-19-ը ախտորոշվել է 352 մարդու մոտ, որից 311-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 39, ընդհանուր մեկուսացված է 79 քաղաքացի:

Բժիշկները 2 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 8-ինը՝ միջին ծանրության:

Թեստավորումների նպատակով 54 նմուշառում է իրականացվել:

Մինչ այսօր կատարվել է 13 326 փորձանմուշի հետազոտություն:

Մեկնաբանել