Բելառուսը ստիպված է փակել պետական սահմանը Լիտվայի և Լեհաստանի հետ․ այս մասին «Հանուն Բելառուսի» կանանց համաժողովում հայտարարել է Ալեքսանդր Լուկաշենկոն։
«Մենք ստիպված ենք զորքերը դուրս բերել փողոցներից, փակել պետական սահմանը արևմուտքից՝ առաջին հերթին Լիտվայի և Լեհաստանի հետ։ Մենք ստիպված ենք ուժեղացնել պետական սահմանը, ցավոք սրտի, մեր եղբայրական Ուկրաինայի հետ»,- հայտարարել Է Լուկաշենկոն։
Լուկաշենկոն ասել է, որ ինքն ագրեսոր չէ, մեծացել է մի գյուղում, որտեղ բոլորը միմյանց պաշտպանել և օգնել են։
«Ես չեմ ուզում, որ մեր երկիրը կռվի, առավել ևս չեմ ուզում, որ Բելառուսը և Լեհաստանը, Լիտվան վերածվեն ռազմական գործողությունների թատրոնի, որտեղ մեր հարցերը չեն լուծվելու»,- հայտարարել է Լուկաշենկոն։
Նա կոչ է արել Լիտվայի, Լեհաստանի և Ուկրաինայի ժողովուրդներին՝ «կանգնեցնել իրենց անխելք քաղաքական գործիչներին» և թույլ չտալ, որ պատերազմ սկսվի:
Կարդացեք նաև՝
Պուտինը Լուկաշենկոյին խոստացավ 1,5 մլրդ դոլարի վարկ տրամադրել