Հայաստանում սեպտեմբերի 19-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 244 նոր դեպք, 182 մարդ առողջացել է: Մահացել է 2 մարդ։ Բացասական թեստերի թիվը 3 493 է: Դրական է կատարված թեստերի 6,5 տոկոսը։
Ինչպես հայտնում են առողջապահության նախարարությունից, ընդհանուր համաճարակային վիճակը Հայաստանում հետևյալն է.
Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը – 47 154
Առողջացածներ – 42 551
Փաստացի բուժվողներ -3 390
Ընդհանուր թեստեր – 259 664
Մահվան ելքեր – 928
Մահվան ելքեր այլ պատճառով –285
Արցախ
ԱՀ առողջապահության նախարարության փոխանցած տեղեկատվության համաձայն, hանրապետությունում հաստատվել է նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) 7 նոր դեպք: Բոլոր վարակակիրները Ստեփանակերտ քաղաքից են՝ 6-ը նախկինում հաստատված օջախների շփման շրջանակից են և գտնվում էին մեկուսացման մեջ: Մյուս քաղաքացու մոտ վարակը հաստատվել է բուժհաստատություն դիմելիության ժամանակ իրականացված հետազոտության արդյունքում: Վարակի օջախը հայտնաբերելու, ինչպես նաև հիվանդների շփման շրջանակը պարզելու ուղղությամբ կատարվում են համապատասխան աշխատանքներ:
Առողջացել է 2 քաղաքացի:
Առայսօր, COVID-19-ը ախտորոշվել է 359 մարդու մոտ, որից 313-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 44, ընդհանուր մեկուսացված է 80 քաղաքացի:
Թեստավորումների նպատակով 93 նմուշառում է իրականացվել:
Մինչ այսօր կատարվել է 13 419 փորձանմուշի հետազոտություն: