Մահացել է ՀՀ առողջապահության նախկին նախարար, բժիշկ Նորայր Դավիդյանցը

70 տարեկանում մահացել է բժիշկ, բժշկական գիտությունների դոկտոր, Հայաստանի առողջապահության նախկին նախարար Նորայր Դավիդյանցը․ այս մասին ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է ԵՊԲՀ-ի խոսնակ Շուշան Դանիելյանը:

«Խորն ափսոսանքով տեղեկացնում ենք, որ մահացել է բժիշկ, բժշկական գիտությունների դոկտոր, Հայաստանի առողջապահության նախկին նախարար Նորայր Դավիդյանցը: Նա 70 տարեկան էր։ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը խորին ցավակցություն է հայտնում Նորայր Դավիդյանցի հարազատներին և մտերիմներին՝ նրա մահվան կապակցությամբ»,- գրել է Դանիելյանը:

Մեկնաբանել