Դրամաշնորհներ՝ զբոսաշրջության և հարակից ոլորտների տնտեսվարողներին

Կառավարության հակաճգնաժամային 23-րդ ծրագիրը ամսական դրամաշնորհ է հատկացնում զբոսաշրջության և հարակից ոլորտների տնտեսվարողներին։  

Հակաճգնաժամային 23-րդ ծրագրին 800-ից ավելի տնտեսվարող է դիմել։ Կառավարությունը կազմակերպություններին անվերադարձ, որպես դրամաշնորհ է տալիս աշխատավարձային ֆոնդի 25 կամ 33 տոկոսի չափով՝կախված աշխատեղերի քանակից:

Կազմակերպությունը պետք է ստեղծված լինի մինչեւ 2020 թվականի մարտ ամիսը, պետք է ունենա առնվազն 3 աշխատակից և եկամուտների մինչեւ 70 տոկոսն էլ պետք է ստանա տուժած ոլորտներից`հյուրատնային բիզնես և տուրոլորտ:

Միջոցառումը բաց է նաև այն գործարարների համար , որոնք այս ընթացքում  կհամալրեն իրենց թիմը։