Կորոնավիրուս․ դրական է թեստերի 7,4 տոկոսը, մահացել է 6 մարդ

Սեպտեմբերի 21-ի դրությամբ՝ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 121 նոր դեպք, ապաքինվել է 29 մարդ, մահացել է 6 մարդ։ Բացասական թեստերի քանակը՝ 1 512։ Դրական է կատարված թեստերի 7,4 տոկոսը։ 

Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը – 47 552
Առողջացածներ – 42 637
Փաստացի բուժվողներ -3 692
Ընդհանուր թեստեր – 265 241
Մահվան ելքեր – 936
Մահվան ելքեր այլ պատճառով –287

Արցախ

Արցախում հաստատվել է 4 նոր դեպք: Վարակակիրներից 2-ը Ստեփանակերտ, 1-ը՝ Շուշի քաղաքի բնակիչներ են, մյուսն էլ ժամանել է Ռուսաստանի Դաշնությունից: Նրանց մոտ հիվանդությունը բացահայտվել է բուժհաստատություն դիմելության ժամանակ իրականացված հետազոտության արդյունքում: Վարակի օջախները հայտնաբերելու և հիվանդների շփման շրջանակը պարզելու ուղղությամբ կատարվում են համապատասխան աշխատանքներ:

Առայսօր COVID-19-ը ախտորոշվել է 367 մարդու մոտ, որից 320-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 45, ընդհանուր մեկուսացված է 84 քաղաքացի: Բժիշկները 4 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 5-ինը՝ միջին ծանրության: Թեստավորումների նպատակով 105 նմուշառում է իրականացվել:

Մինչ այսօր կատարվել է 13 600 փորձանմուշի հետազոտություն: