Աշխարհազորը երբեք չի խանգարի ԵԿՄ-ին, ԵԿՄ-ն էլ՝ աշխարհազորին, կարծում է Սասուն Միքայելյանը

«Ազատամարտիկը, երկրապահը միշտ պետք է լինի բանակի կողքին՝ որպես ռեզերվ»,- այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Երկրապահ կամավորականների միության վարչության նախագահ Սասուն Միքայելյանը:

Խոսելով ստեղծվելիք աշխարհազորի մասին՝ նա նշեց, որ «կողմ է մեծ քանակությամբ աշխարհազորի ձևավորմանը»։ 

Հարցին, թե արդյոք ԵԿՄ-ն կմղվի՞ երկրորդ պլան, Սասուն Միքայելյանը պատասխանեց․ «Երկրորդ, երրորդ պլան պատերազմում չկա, պատերազմում կա առաջին գիծ: Պատերազմում հաղթում են ընդհանուր, իսկ աշխարհազորը երկրապահի հետ ընդհանրապես կապ չունի»: 

Միքայելյանը վստահեցրեց, որ աշխարհազորը երբեք չի խանգարի ԵԿՄ-ին, ԵԿՄ-ն էլ՝ աշխարհազորին:

Ժաննա Ավագյան