Վանաձոր. անկախության սերունդը

Ի սկզբանե Ղարաքիլիսա, խորհրդային ժամանակներում՝ Կիրովական, իսկ անկախ Հայաստանում Վանաձոր․ տարիների ընթացքում քաղաքը փոխել է անունը: Անվան հետ ամեն անգամ փոխվել է նաև քաղաքի կյանքը։

Լոռվա համ ու հոտով, բնորոշ հանդարտությամբ ու խաղաղությամբ, անցյալի ուրվական հիշեցնող քանդված ու լքված շենքերով ու գործարաններով, սոցիալական ու տարատեսակ այլ խնդիրներով, հակասություններով, ստեղծագործականությամբ ու իրեն սիրահարված երիտասարդներով Վանաձորն արդեն 29-ամյա անկախ Հայաստանի ամենակոլորիտային անկյուններից է։ Վանաձորում ապրելու, դրանից ոգեշենչվելու, ստեղծագործելու ու առաջացրած խնդիրները հաղթահարելու մասին է ՍիվիլՆեթին պատմում անկախության վանաձորցի սերունդը: