Վանաձոր. անկախություն, իրականություն և սպասելիքներ

Անկախ Հայաստանը 29 տարեկան է: Կառավարության որոշմամբ՝ սեպտեմբերի 21-ի միջոցառումները պետք է կազմակերպվեին Հայաստանի տարբեր քաղաքներում: Անցած տարի տոնը տեղափոխվել էր Գյումրի, այս տարի նախատեսվում էր այն նշել Վանաձորում։ Սակայն համավարակը խառնել է պլանները: 2020-ի սեպտեմբերի 21-ը տարբեր է նախորդներից․ զանգվածային խոշոր միջոցառումներ չկան, առաջին անգամ տոնը մեծ շուքով չի նշվում: Այնուամենայնիվ, անկախության տոնի առթիվ ՍիվիլՆեթը Վանաձորում է՝ բնակիչների ու հյուրերի հետ խոսելու քաղաքի, դրա ակտիվ երեկոների և անկախության մասին:

Մեկնաբանել