Կորոնավիրուս. դրական է կատարված թեստերի 14 տոկոսը

Հայաստանում սեպտեմբերի 22-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 115 նոր դեպք, 39 մարդ առողջացել է: Մահացել է 2 մարդ։ Բացասական թեստերի թիվը 710 է: Դրական է կատարված թեստերի մոտ 14 տոկոսը։ 
 
Ինչպես հայտնում են առողջապահության նախարարությունից, ընդհանուր համաճարակային վիճակը Հայաստանում հետևյալն է.

Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը – 47 667
Առողջացածներ – 42 676
Փաստացի բուժվողներ -3 765
Ընդհանուր թեստեր – 266 066
Մահվան ելքեր – 938
Մահվան ելքեր այլ պատճառով – 288

Արցախ

Արցախի առողջապահության նախարարության փոխանցած տեղեկատվության համաձայն, hանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսի 12 նոր դեպք: Վարակակիրներից 11-ը Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ են, նախկինում հաստատված օջախների շփման շրջանակից, մեկն էլ Մարտունու շրջանի Վազգենաշեն գյուղի բնակիչ: Նրա մոտ հիվանդությունը բացահայտվել է բուժհաստատություն դիմելու ժամանակ իրականացված հետազոտության արդյունքում: Վարակի օջախը հայտնաբերելու և հիվանդի շփման շրջանակը պարզելու ուղղությամբ կատարվում են համապատասխան աշխատանքներ:

Առողջացել է 5 քաղաքացի:

Առայսօր, COVID-19-ը ախտորոշվել է 379 մարդու մոտ, որից 325-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 52, ընդհանուր մեկուսացված է 92 քաղաքացի:

Բժիշկները 3 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 6-ինը՝ միջին ծանրության:

Թեստավորումների նպատակով 76 նմուշառում է իրականացվել:
Մինչ այսօր կատարվել է 13 676 փորձանմուշի հետազոտություն: